Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հավերժական քաղաքի հավերժական եկամուտները

Հավերժական քաղաքի հավերժական եկամուտները
31.07.2012 | 20:30

2012-ի հունվարից հուլիս 540000 եվրո են զբոսաշրջիկները նետել Հռոմի Տրևի հանրահայտ շատրվանի ջրերի մեջ: Շատրվանի տարեկան հասույթը 70000 եվրո է սովորաբար, բայց այս տարի զբոսաշրջիկները գերազանցել են իրենք իրենց: Ավանդույթը հաստատում է` եթե ուզում ես վերադառնալ Հավերժական քաղաք, Տրևիի ջրերի մեջ գցիր մեկ մետաղադրամ, եթե ուզում ես, որ քեզ սիրեն` երկու մետաղադրամ, եթե ուզում ես ամուսնանալ` երեք:
Քաղաքապետարանը շատրվանի «աշխատած» գումարները ուղղում է բարեգործությանը: 2011-ին կարիքավորների համար սուպերմարկետ է բացվել, որտեղ ապրանքները ավելի էժան են:

Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ